«ԵՄ մոնիտորինգային առաքելության մասին Նիկոլը դեռ սուտ չէր ասել, սակայն երեկ «դիշովի» հայտարարություն արեց. դիտորդները հրադադարի պահպանման մեխանիզմներ չեն իրականացնում, նրանց առաքելությունն ավելի խորն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Իրականում ԵՄ պաշտոնական կայքում բառացի նշված է՝ ԵՄ մոնիտորինգային առաքելությունը պետք է իրականացնի 2 կարևորագույն ֆունկցիա, որոնցից առաջինը հրադադարի պահպանման մեխանիզմների մշտադիտարկումն է։

Կցում եմ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության պաշտոնական կայքէջից համապատասխան նյութը, որում հրադադարի պահպանման մշտադիտարկման ֆունկցիայի մասին 3 անգամ հիշատակվում է՝ https://www.eeas.europa.eu/.../qa-eu-monitoring-capacity...»,- գրել է նա: