Վանեցի նկարիչ Հայդար Էքինեքը սեպտեմբերի 11-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագի օրը կղզում ցուցահանդես է կազմակերպելու։
Թուրքական IHA գործակալության փոխանցմամբ՝ Հեյդար Էքինեքի կազմակերպած ցուցահանդեսը կրելու է «Իմ ծնված հողերում խաղաղության եւ եղբայրության շունչը» խորագիրը։ Նկարիչը նշել է, թե ներկայացվելու 16 ստեղծագործություն, իսկ ցուցահանդեսի հրավերները տպվել են թուրքերենով, անգլերենով, հայերենով եւ քրդերենով։ Արվեստագետն իր ստեղծագործությունների մեջ օգտագործել է Աղթամար կղզու հողը։
Նշենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 11-ին կիրականացվի պատարագ՝ նվիրված Սուրբ Խաչ եկեղեցական տոնին։ Հայոց ցեղասպանությունից հետո 95 տարի անց՝ 2010-ին Սուրբ Խաչում առաջին անգամ պատարագ իրականացվեց։ ատարագին մասնակցել է միայն Պոլսո հայոց պատրիարքարանը։ Հոգեւոր մյուս կենտրոնները` Մայր աթոռ սուրբ Էջմիածինը, Երուսաղեմի պատրիարքարանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժարվել են մասնակցել միջոցառմանը: Պատճառը եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու հանգամանքն էր:
Սուրբ Խաչ եկեղեցու խաչը գմբեթին տեղադրվել է պատարագից 10 օր անց՝ սեպտեմբերի 30-ին եւ օծվել Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, վարդապետ Թաթուլ Անուշյանի կողմից։




























