Հայաստանում ֆուտբոլը փուլ առ փուլ դառնում է ավելի մասսայական, քանի որ ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից մեծածավալ ներդրումներ են արվում ֆուտբոլային ենթակառուցվածքների մեջ: Այսօր` սեպտեմբերի 8-ին նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` կառավարության նիստի սկզբում` շնորհավորելով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերջին 2 հաղթանակները Եվրոպայի առաջնության ընտրական փուլում:

Տիգրան Սարգսյանի կարծիքով` Հայաստանի հավաքականի հաղթանակների կերտման գործում մեծ ներդրում ունի ֆուտբոլի ֆեդերացիան եւ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Վարչապետը տեղեկացրեց նաեւ, երեկ ավարտվել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված ֆուտբոլի մրցաշարը, որտեղ եզրափակիչում հաղթել է Արմավիրի թիմը` եւս մեկ վկայություն ֆուտբոլի մասսայականության մասին: