ԱՄՆ Ալաբամա նահանգի նահանգապետ Քեյ Այվին պաշտոնյաներին արգելել է TikTok սոցիալական ցանցն օգտագործել, իբր, Չինաստանից եկող անվտանգության սպառնալիքի պատճառով:
«Ալաբամայի բնակիչների անձնական տեղեկատվության գաղտնիության իրավունքների պաշտպանությունն անհրաժեշտություն է, եւ ես, իհարկե, անլուրջ չեմ վերաբերվում Չինաստանի անվտանգության սպառնալիքին, ուստի ես արգելում եմ TikTok հավելվածի օգտագործումը մեր պետական սարքերում եւ ցանցերում»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
Սոցիալական ցանցում գրառմանը Ալաբամայի նահանգապետը կցել է իր ստորագրած հուշագրի լուսանկարը, որում հստակեցվում է, որ TikTok-ը պատկանում է չինական ընկերությանը, ուստի «ընկնում է չինական օրենսդրության տակ, եւ դրա տվյալները կարող են փոխանցվել Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը»։
Նոյեմբերի վերջին Հարավային Դակոտայի նահանգապետ Քրիստի Նոեմը նույնպես հրամանագիր է ստորագրել՝ արգելելով TikTok հավելվածի օգտագործումը։





























