Հաշված օրեր են մնացել տարվա ամենակարևոր տոներից մեկին: Եվ այդքան էլ հեշտ գործ չէ նվեր ընտրել մտերիմների համար, այնքան տարբերակներ կան, որ գլուխդ սկսում է պտտվել: Բայց չարժե մտահոգվել, չէ՞ որ մենք արդեն մտածել ենք և ընտրել ենք ամենապահանջված նվերները ձեր մտերիմների համար: Մեր ընտրանու մեջ HONOR ապրանքանիշի միայն լավագույն առաջարկներն են, այն էլ շահավետ գնով, որպեսզի ուրախացնենք նաև նվիրողին:

Չգիտես՝ ինչ նվիրել, նվիրի′ր սմարթֆոն

Սմարթֆոնը միշտ շահեկան տարբերակ է: Սմարթֆոնների X սերիայի շնորհիվ HONOR-ից կարելի է ընտրել տարբերակ, որը հարմար է ցանկացած դրամապանակի համար:

1.jpg (47 KB)

Դեմոկրատական HONOR X7

Հասանելի սմարթֆոն HONOR-ից, որը ոչ բարձր գնի և արժանի բնութագրերի համադրություն է: HONOR X7-ն ընտրելու չորս պատճառ կա: Թվարկենք դրանք.

Մեծ, առանց շրջանակի դիսփլեյ, որն ունի 6,74 դյույմ անկյունագիծ, այն կփոխանցի ներկայության իրական էֆեկտ: Էկրանի թարմացման 90 Հց հաճախականությունը պատկերը դարձնում է ավելի սահուն, իսկ TÜV Rheinland սերտիֆիկատը հաստատում է, որ դիսփլեյը պաշտպանում է կապույտ գույնից և օգնում է պահպանել տեսողությունը: Էկրանի գիշերային ռեժիմը նազեցնում է աչքերի վրա ծանրաբեռնվածությունը, իսկ էլեկտրոնային գրքի ռեժիմը դյուրացնում է տեքստի ընթերցանությունը: HONOR X7-ն իսկական մուլտիմեդիոն գաջեթ է ձեր ձեռքում:

Snapdragon 680 6 նանոմետրանոց էներգաարդյունավետ չիպի շնորհիվ՝ HONOR X7-ն առանձնանում է երկարատև ու սահուն աշխատանքով՝ անկախ նրանից տեսանյութ եք դիտում, թե խաղ խաղում: Իսկ HONOR RAM Turbo տեխնոլոգիայի շնորհիվ՝ լրացուցիչ 2ԳԲ ներկառուցված հիշողությունը տրամադրվում է օպերատիվ հիշողության ընդլայնման համար, ինչը թույլ է տալիս ավելի արդյունավետ աշխատել սմարթֆոնով: 

2.jpg (140 KB)

5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն ապահովում է մոտ 20 ժամ առցանց վիդեոդիտում կամ 49 ժամ անդադար աուդիոզանգ: Արագ լիցքավորումը 22,5 Վտ հզորությամբ ընդամենը 10 րոպեի ընթացքում ապահովում է էներգիա, որը բավարար է երեք ժամ վիդեոդիտման համար: Ձեր HONOR X7-ն ավելի շատ ժամանակ կանցկացնի ձեր ձեռքում և ավելի քիչ կլինի լիցքավորման:

HONOR Х7-ը նաև օժտված է չորս հաղորդիչներից բաղկացած տեսախցիկների առաջատար համակարգով: Հիմնական 48 ՄՊ սենսորի բարձր լուսաթափանցության շնորհիվ՝ դուք ստանում եք կատարյալ լուսանկար նույնիսկ ոչ բավարար լուսավորության պայմաններում: Գերլայնանկյուն ոսպնյակը կօգնի նայել աշխարհին անսովոր տեսանկյունից, մակրոտեսախցիկի օգնությամբ հնարավոր է մանրամասն պատկերել եղևնու ամեն փուշը, իսկ հստակության խորության սենսորը գեղեցիկ կմշակի ֆոնը դիմանկարների լուսանկարահանման ժամանակ:  

Հայաստանում հասանելի են բոլոր երեք գունային տարբերակները՝ կեսգիշերային սև, կապույտ օվկիանոսն ու անփայլ արծաթագույնը:

HONOR Х8

Ընդամենը 7,45մմ հաստությամբ էքստրաբարակ կորպուսով սմարթֆոն, որը գերում է իր հարթ եզրերով և կլորացված անկյուններով: Սմարթֆոնն ընդամենը 177 գրամ է, ինչի շնորհիվ այն շատ հարմար է բռնել ձեռքում, դուք նույնիսկ չեք զգա՝ նրան տեսանյութ դիտելիս կամ խաղ խաղալիս:

3.jpg (72 KB)

Առանց շրջանակի 6,7 դյույմ անկյունագծով դիսփլեյն ունի 90 Հց հաճախականություն և 2388*1080 պիքսել բարձր թողունակություն: Էկրանի թարմացման հաճախականությունը հնարավոր է կարգավորել՝ արտադրողականությունն ու էներգիայի սպառումը բալանսավորելու համար: Գերբարակ շրջանակներն ապահովում են կորպուսի նկատմամբ էկրանի օգտակար մակերեսի հիանալի հարաբերակցություն՝ 93,6% մակարդակում:

HONOR Х8-ում տեղադրված Snapdragon 680 պրոցեսորն ապահովում է սմարթֆոնի երկարատև ու սահուն աշխատանք: Անհրաժեշտության դեպքում հիշողության ավելացման ինտելեկտուալ տեխնոլոգիան ընդլայնում է HONOR X8-ի օպերատիվ հիշողության ծավալը՝ 6 ԳԲ-ից մինչև 8 ԳԲ, ինչի շնորհիվ դուք կարող եք գործարկել ավելի շատ հավելվածներ առանց որևէ խնդրի:

4.jpg (546 KB)

64 ՄՊ թողունակությամբ հիմնական տեսախցիկը թույլ է տալիս ստանալ հիանալի լուսանկարներ առօրյա կյանքի ցանկացած դրվագում: Բացի այդ, այստեղ ևս, HONOR X7-ի նման, կա գերլայնանկյուն սենսոր, մակրոֆոտոյի համար նախատեսված հաղորդիչ և հստակության խորության սենսոր:

Մեր երկրում HONOR Х8-ը հասանելի է երեք գունային տարբերակով: Արծաթագույնը կընկղմի իր մշուշոտ և մեդիտացիոն գեղեցկության մեջ: Կապույտ օվկիանոսը կտեղափոխի արևի լույսով ողողված ծովի խորքը: Կեսգիշերային սևն իսկական վայելք է դասականի սիրահարների համար:

Էլեգանտ HONOR Х9

X-երի շարքի ավագ սմարթֆոնը: Այն ունի 6,8 դյույմ անկյունագծով հսկայական դիսփլեյ՝ թարմացման 90 Հց հաճախականությամբ և 2388*1080 պիքսել թողունակությամբ:

5.jpg (687 KB)

Էներգախնայող ինտելեկտուալ տեխնոլոգիայով և 4800 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն ապահովում է երկարատև ավտոնոմ աշխատանք՝ գրեթե 14 ժամ սոցցանցերում  կամ մինչև 17 ժամ երաժշտության առցանց ունկնդրում: Իսկ 66 Վտ հզորությամբ տուրբո լիցքավորման շնորհիվ՝ HONOR Х9-ը լիցքավորվում է մինչև 81% ընդամենը կես ժամում: Սմարթֆոնը միշտ ձեզ հետ է և պատրաստ է ամեն ուր աշխատել:

Կատարելագործված հիմնական տեսախցիկը, չորս ոսպնյակներով և լուսանկարների մշակման օպտիմալացված ալգորիթմով, թույլ է տալիս անմահացնել շրջապատող գեղեցկությունը: Մուլտիվիդեո-ռեժիմով և story-ների համար նախատեսված մի քանի նմուշներով կարելի է հեշտությամբ նկարահանել ստեղծագործ տեսանյութեր: 

Հայաստանում HONOR Х9-ն  առկա է գունային երեք տարբերակով՝ անփայլ արծաթագույն, խորը կապույտ օվկիանոս և դասական կեսգիշերային սև:

6.jpg (594 KB)

Գներ և հասանելիություն

Х սերիայի HONOR սմարթֆոնները կարելի է ձեռք բերել Ucom, Vega, Telecom Armenia, VLV, Vesta, Zigzag գործընկերների վաճառասրահներում շահավետ գնով մինչև 2023թ.-ի հունվարի 8-ը: HONOR X7-ը շահավետ գնով՝ ընդամենը 84900 դրամով՝ 99900 դրամի փոխարեն: Գեղեցիկ և բարակ HONOR X8-ը, 20000 դրամ օգուտով, հասանելի է 104900 դրամով: Էլեգանտ HONOR X9-ը կարելի է ձեռք բերել ընդամենը 140900 դրամով և որպես նվեր ստանալ HONOR X3 Lite անլար ականջակալ՝ ավելի լավ ձայնով: Առկայությունն ու պայմաններն ավելի լավ է ճշտել վաճառասրահներում:

***

Ինչ էլ որ ընտրեք որպես նվեր, գլխավորն ուշադրությունն ու հոգատարությունն է, որով շրջապատում եք ձեր սիրելիներին միշտ և ոչ միայն հատուկ օրերին: