Ստամբուլի արեւմուտքում տեքստիլ արտադրամասում պայթյուն է որոտացել, կան տուժածներ, հայտնում է DHA գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Բաղջըլար թաղամասում։ Հզոր պայթյունի հետեւանքով բեկորները ցրվել են փողոցով մեկ։

Տուժածները հոսպիտալացվել են։ Միջադեպի պատճառները պարզվում են։