Շվեդիայի աջ կենտրոնամետ կոալիցիոն կառավարությունը ցանկանում է ազատվել բյուրոկրատական քաշքշուկներից՝ չեղարկելով ռեստորաններից, գիշերային ակումբներից եւ այլ հաստատություններից պարի թույլտվություն ստանալու տասնամյա պահանջը, հաղորդում է AP-ը։
Առաջարկը նշանակում է, որ հաստատություններին այլեւս պարեր կազմակերպելու լիցենզիա չի պահանջվի: Փոխարենը նրանք միայն պետք է գրանցվեն ոստիկանությունում, ինչը կարելի է անել բանավոր։
Թույլտվության համար դիմելը ենթադրում է առնվազն 700 կրոն (67 ԱՄՆ դոլար) վճար յուրաքանչյուր հաստատության համար: Ինչպես եւ հիմա, սեփականատերերը կարող են զրկվել ալկոհոլային խմիչքներից եւ բիզնես վարելու լիցենզիաներից, եթե ոստիկանները գան եւ իմանան, որ հաստատությունը այցելուներին պարելու թույլտվություն չի ունեցել։
Շվեդական լրատվամիջոցները ողջունել են պարի թույլտվությունների չեղարկումը։
Կառավարությունն առաջարկել է, որ փոփոխությունն ուժի մեջ մտնի հուլիսի 1-ից՝ չնայած դա պահանջում է խորհրդարանի հավանությունը:



























