Այս շաբաթվա սկզբին Թուրքիայում Ուկրաինայի եւ Ռուսաստանի օմբուդսմեններ Դմիտրի Լյուբինեցի եւ Տատյանա Մոսկալկովայի հանդիպման ժամանակ հայտարարագրվել էր Ռուսաստանի կողմից պահվող ուկրաինացիներին ազատելու համար երկրների միջեւ մարդասիրական միջանցք բացելու մտադրությունը։
«Ուկրինֆորմ»-ին տված հարցազրույցում Լյուբինեցն ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտպանել է մարդասիրական միջանցք ստեղծելու գաղափարը։
Ուկրաինայի օմբուդսմենը բացատրել է, որ հումանիտար միջանցքի բացումը, հավանաբար, չի պահանջի հատուկ համակարգող կենտրոնի ստեղծում։ Աշխատանքը կարող է իրականացվել Համակարգող շտաբի շրջանակներում, որն արդեն զբաղվում է գերիների փոխանակմամբ, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Ըստ Լյուբինեցի՝ ենթադրվում է, որ միջանցքը կգործի պայմանավորվածությունների հիման վրա (ինչպես «հացահատիկային միջանցքը») եւ կնպաստի ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց վերադարձը Ուկրաինա։ Խոսքը հազարավոր մարդկանց մասին է։




























