Մադրիդի քաղաքապետը պատմել է Calle 30 Natura նախագծի մասին, որի շրջանակներում քաղաքի օղակաձեւ ճանապարհի երկայնքով բետոնե պատերը կծածկեն ուղղահայաց այգիներով։ Մայրուղու ընդհանուր երկարությունը ավելի քան 32 կիլոմետր է։

Պատերի համար կընտրեն դիմացկուն բույսեր, որոնք կարող են դիմակայել դժվար պայմաններին։ Կանաչ էկրանները կհագեցնեն ոռոգման եւ մոնիտորինգի ավտոմատացված համակարգով՝ դրանց վիճակին իրական ժամանակում հետեւելու համար։

Ուղղահայաց այգիներում կտեղադրվեն նաեւ աղտոտման սենսորներ, որոնք թույլ կտան պարզել օդում վտանգավոր նյութերի մակարդակը։ Իշխանությունները նաեւ հույս ունեն, որ բույսերը կբարելավեն քաղաքի տեսքը եւ կօգնեն պայքարել անօրինական գրաֆիտիների դեմ:

Նախագծի իրականացումը կսկսվի մոտ ապագայում՝ 400 մետր երկարությամբ պիլոտային հատվածից։ Այն կկազմի Մադրիդի ընդհանուր կայուն զարգացման ռազմավարության մի մասը, որը նախատեսում է կանաչ ենթակառուցվածքների արմատական ընդլայնում: