Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան տարաբնույթ դինամիկա են ցուցադրում. ներդրողները գնահատում են մի շարք գործոններ, այդ թվում վիճակագրությունը Չինաստանի վերաբերյալ, վկայում են աճուրդների տվյալները։

Brent մակնիշի նավթի մարտյան ֆյուչերսի գինը բարձրացել է 0,31 տոկոսով՝ մեկ բարելը 84,72 դոլար, WTI-ի մարտյան ֆյուչերսինն իջել է 0,61 տոկոսով՝ 79,62 դոլար։