ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները վերսկսելու քայլերը, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Հաղորդագրության համաձայն՝ Բլինքենը ողջունել է Փաշինյանի հավատարմությունը խաղաղությանը։ Պետքարտուղարը «խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ, ինչպես նաեւ վերահաստատել ԱՄՆ-ի հանձնառությունը՝ աջակցելու կայուն խաղաղության հասնելու ջանքերին եւ մեր ամուր բազմակողմ երկկողմ հարաբերություններին»:



























