Տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հեռախոսային խոսակցությունը:

Հայաստանի նախագահը զանգահարել է Դմիտրի Մեդվեդեւին ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորելու նպատակով: Դիմդրի Մեդվեդեւը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների եւ բարեմաղթանքների համար, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հեռախոսային խոսակցության ժամանակ նախագահները նշել են հոկտեմբերին նախատեսված հանդիպման կազմակերպման կարեւորությունը, երբ Սերժ Սարգսյանն ուղեւորվելու է Ռուսաստան: