Երեւանում երկու երիտասարդներ ծեծել ու կողոպտել են տաքսու վարորդին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 29-ամյա Անդրանիկ Գ.-ն եւ հայտնել, որ մի քանի օր առաջ իրեն կողոպտել են:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 17.00-ին, 23-ամյա  Արման Հ.-ն` ընկերոջ հետ, «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենայում ծեծի են ենթարկել Անդրանիկ Գ.-ին և ավտոմեքենայի բեռնախցիկից բացահայտ հափշտակելով գումար` դիմել են փախուստի:

Սեպտեմբերի 13-ին, ժամը 15.20-ին, Հաղթանակ թաղամասում Արման Հ.-ն նկատելով Անդրանիկ Գ.-ի  վարած ավտոմեքենան՝ կանգնեցրել է, ծեծի ենթարկել վարորդին եւ մարմնի տարբեր մասերում  պատճառել վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Արման Հ.-ն բերման է ենթարկվել: