«Գերմանիայի Հողի բարեկամներ» բնապահպանական խումբը դատի է տվել կառավարությանը՝ կլիմայի ոլորտում նպատակները չկատարելու համար, հայտնում է AP-ն։
«Գերմանիայի Հողի բարեկամներ»-ը, որը նաեւ հայտնի է որպես BUND, Բեռլին-Բրանդենբուրգի վարչական դատարանին ուղղված դիմումի մեջ նշել է, որ կառավարությունը պետք է արտակարգ ծրագիր ներկայացնի տրանսպորտի եւ շինարարության ոլորտների համար: Երկու ոլորտներն էլ հետ են մնացել ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու իրենց իրավաբանորեն պարտադիր նպատակներից:
Խումբը, որն ունի ավելի քան 450 000 անդամ, պնդում է, որ Գերմանիային քիչ ժամանակ է մնացել մինչեւ 2030 թվականը իր ազգային կլիմայական նպատակներին եւ մինչեւ 2045 թվականը «զուտ զրոյական» արտանետումների նպատակին հասնելու համար:
Agora Energiewende վերլուծական կենտրոնի կողմից այս ամսվա սկզբին հրապարակված զեկույցում եզրակացություն է արվել, որ անցյալ տարի մոլորակը տաքացնող գազերի արտանետումները Գերմանիայում, հավանաբար, բարձր են եղել 2020 թվականի համար սահմանված չափից:





























