Պղնձի գները չորեքշաբթի իջնում են՝ ամերիկյան մակրովիճակագրության հրապարակումից առաջ, ինչպես նաեւ ելնելով ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) շտապ նիստից, վկայում են աճուրդների տվյալները։

Պնղձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,25 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,2 527 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երեքշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, պղնձի մեկ տոննայի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է  0,44 տոկոսով՝ 9 314,5 դոլար, ալյումինիումինն ավելացել է 0,53 տոկոսով՝ 2 650,5 դոլար, ցինկինը՝ 0,25 տոկոսով՝ 3 429 դոլար։