Նավթի աճող պահանջարկի շրջանում այն արդյունահանող երկրների դեմ պատժամիջոցները կհանգեցնեն միայն նավթի դեֆիցիտին, համաժողովում հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար, արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանը, հայտնում է Bloomberg-ը։

Նա նշել է, որ թագավորությունը զգուշությամբ է նավթի արդյունահանման հետ կապված  որոշումներ կայացնելու՝ չնայած Brent-ի գնի հնարավոր բարձրացման մասին վերլուծաբանների կանխատեսումներին։ Նրանց կարծիքով՝  2023 թվականին Brent-ի գինը մեկ բարելի համար 100 դոլարից բարձր կլինի՝  հաշվի առնելով պահանջարկի աճը։ «Ես կհավատամ դրան, երբ տեսնեմ եւ միայն դրանից հետո միջոցներ կձեռնարկեմ»,- ասել է նախարարը։

2022 թվականի դեկտեմբերի 5-ից ուժի մեջ է մտել Եվրամիության եւ G7 երկրների սահմանած ռուսական նավթի գնման արգելքը, իսկ 2023 թվականի փետրվարի 5-ից՝ նավթամթերքի ներմուծման արգելքը։