ԱՄՆ-ի կարծիքով՝ չինական «լրտես-օդապարիկը», որն անցած շաբաթ օրը խփվել է ամերիկյան ՌՕՈւ-ի կողմից, ուներ դիտարկման էլեկտրոնային համակարգ, որը կարող էր լրտեսել ԱՄՆ-ի հաղորդակցությունները։ Այս մասին ասել է պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան, տեղեկացրել է СNN հեռուստաընկերությունը։
Նրա խոսքով՝ այդ օդապարիկը «կարող էր հետախուզական տվյալների հավաքման գործողություն կատարել» եւ մտել է Չինաստանի օդապարիկների նավատորմիկի մեջ, որոնք թռել են հինգ աշխարհամասերի «ավելի քան 40 երկրներում»։ Այդ օդապարիկներն արտադրող ընկերությունը կապված է չինական բանակի հետ։
Վարչակազմի պաշտոնատար անձինք ամերիկացի կոնգրեսականների գաղտնի ճեպազրույցում եւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում այս առիթով հինգշաբթի տեղի ունեցած բաց լսումների ժամանակ նոր մանրամասներ են ներկայացրել չինական հետախույզ-օդապարիկի հնարավորությունների եւ այն մասին, թե ինչպես է կայացվել որոշումը, թե ինչպես եւ երբ խփել այն։
Ավելի ուշ Ներկայացուցիչների պալատը միաձայն՝ 419 ձայնով, ընդունել է բանաձեւ, որով դատապարտում է չինական «լրտես-օդապարիկի» ներխուժումը ԱՄՆ օդային տարածք՝ որպես «Միացյալ Նահանգների ինքնիշխանության կոպիտ խախտում»։





























