Հարավային Կորեան առաջին անգամ, կիբեռանվտանգության պատճառով, պատժամիջոցներ է մտցրել Հյուսիսային Կորեայի դեմ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Հարավային Կորեայի ԱԳՆ-ին։
«Կառավարությունը որոշել է միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան կիբեռտարածքում իրականացվող անօրինական գործունեության, որը Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային ծրագրի ֆինանսավորման գլխավոր աղբյուրներից մեկն է»,- նշվել է հաղորդագրությունում։
Պատժամիջոցներ են մտցվել չորս ֆիզիկական անձանց եւ հյուսիսկորեական յոթ կազմակերպությունների, այդ թվում Lazarus Group խմբավորման դեմ։ Ֆիզիկական անձանցից հայտնի է մեկ մարդ՝ Պակ Չին Հյոկը, որին Սեուլը կասկածում է 2014թ. Sony Pictures Entertainment ընկերության դեմ կիբեռգրոհի մեջ։
Հարավային Կորեայում կարծում են, որ Հյուսիսային Կորեայի հաքերները զբաղվում են կրիպտոարժույթի գողությամբ՝ միջուկային ծրագիրը ֆինանսավորելու համար։





























