Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրի ռազմական ուժն աննախադեպ թափով զարգացնելու կոչ է արել։ Նման հայտարարությամբ նա հանդես է եկել ռազմական շքերթի մասնակիցների հետ ֆոտոշարքի ժամանակ, որն ավելի վաղ էր կայացել։
Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ ԿԺԴՀ-ի բարգավաճումը կախված է «ուժեղ բանակից» եւ նշել, որ «մարդը կարող է ցուցադրել իր արժանապատվությունն ու պատիվը միայն այն ժամանակ, երբ ուժեղ է»։ Հյուսիսային Կորեայի առաջնորդի խոսքով՝ երկրի տնտեսական բարգավաճումն առանց ուժեղ բանակի «պարզապես պատրանք է»։
Կիմը նաեւ գովել է ռազմական շքերթի մասնակիցներին՝ որպես իրադարձություն, որը պետք է «հատուկ գրանցվի պատմության մեջ»։





























