ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է ցրվածության պատճառով երրորդ համաշխարհային պատերազմն սկսել, իր Telegram-ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ մեկնաբանելով նախագահական երկրորդ ժամկետի համար ամերիկացի քաղաքական գործչի հնարավոր առաջադրման հարցը։

«Ծերուկ Բայդենը կարծես թե պատրաստվում էր առաջադրվել երկրորդ ժամկետի համար։ Ինչո՞վ է աչքի ընկել առաջինում. շփոթում է անվանումները, անունները, օրերը եւ մոլորվում սեփական գրասենյակում։ Անձնական տան ավտոտնակում գաղտնի փաստաթղթեր է պահում, շարքային ամերիկացիներին անծանոթ, քայքայվող երկրում ավելի քան հարյուր միլիարդ դոլար է ծախսել, բայց ԱՄՆ բոլոր տնտեսական խնդիրները դնում է Ռուսաստանի վրա, կարող է ցրվածության պատճառով երրորդ համաշխարհային պատերազմն սկսել»,- գրել է Մեդվեդեւը։

Ռուս քաղաքական գործիչն ամփոփելով նշել է, որ «խորացող դեմենցիան չի խանգարի» երկրորդ անգամ ԱՄՆ նախագահի պաշտոնում նրա ընտրվելուն։