ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի համար խնդիր չի լինի նրան Պատվո լեգեոնի շքանշանից զրկելը, քանի որ նա այժմ այլ առաջնահերթ հարցեր ունի:
«Երկու նախագահների շփումն իսկապես շատ ինտենսիվ չէ։ Չեմ կարծում, որ դա ինչ-որ խնդիր կլինի նախագահ Պուտինի համար։ Նա այլ առաջնահերթ հարցեր ունի, որոնց մասին քաջատեղյակ են Ռուսաստանի քաղաքացիները»,-լրագրողներին հայտնել է Պեսկովը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չէր բացառել Պուտինին Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետի կոչումից զրկելու հնարավորությունը:




























