Ստամբուլի օդանավակայանում Մոնտենեգրո մեկնելու պահին ձերբակալվել է Հաթայում էլիտար շենքեր կառուցապատող Մեհմեդ Յաշարը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ Մեհմեդ Յաշարը Հաթայում Ռենեսանս էլիտար բնակելի շենքերի կառուցապատողն է։ Նրա գովազդում նշվել է, որ շենքերը կդիմանան ամենաուժեղ երկրաշարժին։





























