Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 20 213-ի, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ վիրավորվել է 80 052 մարդ:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Սիրիայում նույնպես տարերային աղետի զոհ է դարձել մի քանի հազար մարդ։ Աղետի գոտում աշխատում են նաեւ հայ փրկարարները։