Գերմանիայի կառավարությունը ճանաչել է անցյալ տարի զանգվածային բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր Գերմանիայում բնակվող աքսորյալ իրանցիների նկատմամբ իրանական հետախուզության գործակալների կողմից լրտեսության աճը, գրում է Welt am Sonntag թերթը:
«Անցյալ տարի Իրանի բարքերի ոստիկանության կողմից ձերբակալված երիտասարդ կնոջ մահվան հետեւանքով առաջացած համազգային անկարգությունները հանգեցրել են Գերմանիայում ընդդիմադիրների կողմից միջոցառումների անցկացման եւ անհատների նկատմամբ հնարավոր լրտեսության նշանների ավելացման»,-ասել է դաշնային կառավարությունը՝ ի պատասխան Linke ծայրահեղական կուսակցության տեղեկատվական հարցմանը:
Նշվում է, որ երկրի ներքին հետախուզական ծառայությունը հայտնաբերել է «Գերմանիայի, ինչպես նաեւ իրանական ԻՀՊԿ-ի հետ կապեր ունեցող 160 անձանց»։
«ԻՀՊԿ-ի լայնածավալ լրտեսական գործունեությունն ուղղված է, մասնավորապես, Գերմանիայում իսրայելամետ օբյեկտների դեմ»,-թերթը մեջբերում է կառավարության հայտարարությունը:





























