95 տարեկան հասակում վախճանվել է Հանս Մոդրովը, որը որպես Արեւելյան Գերմանիայի վերջին կոմունիստ ղեկավար վերահսկում էր ժողովրդավարական բարեփոխումները, որոնք ճանապարհ էին բացում դեպի Գերմանիայի վերամիավորում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Գերմանիայի ծայրահեղ ձախական կուսակցությանը՝ Die Linke-ին:  

«Անցած գիշեր Հանս Մոդրովը լքեց մեզ 95 տարեկանում։ Մեր կուսակցությունը կորցնում է կարեւոր անձի»,-ասվում է հայտարարության մեջ։

Մոդրովը ԳԴՀ նախարարների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989 թվականի նոյեմբերից մինչեւ 1990 թվականի ապրիլը։ Ավելի ուշ Մոդրովը եղել է Բունդեսթագի եւ Եվրախորհրդարանի պատգամավոր։