Արեւելյան Չինաստանի Շանդուն նահանգի ծովային իշխանությունները կիրակի օրը հայտարարել են, որ անհայտ թռչող օբյեկտ են նկատել ծովափնյա Ռիժաո քաղաքի մոտակայքում գտնվող ջրերում, հայտնում է Global Times-ը:

Նշվում է, որ տեղի իշխանությունները հայտարարել են անհայտ առարկան խոցելու մտադրության մասին՝ հիշեցնելով անվտանգությունը պահպանելու անհրաժեշտության մասին։

Հիշեցնենք, որ սա առաջին անհայտ թռչող օբյեկտը չէ, որը նկատվել է։

Այս ուրբաթ Սպիտակ տունը հայտնել է օդային օբյեկտի մասին, որը խոցվել է ԱՄՆ զինվորականների կողմից Ալյասկայի օդային տարածքում:

Իսկ այսօր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ ամերիկյան կործանիչը Կանադայի օդային տարածքում անհայտ օբյեկտ է խոցել։

Նույնիսկ ավելի վաղ Միացյալ Նահանգները Հարավային Կարոլինայի օդային տարածքում չինական օդապարիկ էր խոցել, ինչը լրջորեն վատթարացրել է Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերությունները։