ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ տնտեսական հանցագործությունների կանխարգելման այլընտրանքային միջոցները, ինչպիսիք են գրավը եւ տնային կալանքը, պետք է հումանիզացնեն գործարարների դատավարությունը, գրում է «Коммерсантъ»-ը։
ՌԴ նախագահի խոսքով՝ «պատժամիջոցային ագրեսիայի» պայմաններում արդիական է դառնում ձեռնարկատերերի համար օրենսդրական երաշխիքների հարցը։
«Դատական համակարգը իրավապահ պրակտիկայի միջոցով մշտապես ազդել է մեր երկրում բարենպաստ գործարար ներդրումային միջավայրի ձեւավորման վրա։ Այսօր Ռուսաստանի դեմ պատժամիջոցային ագրեսիայի համատեքստում, այլ կերպ չի կարելի ասել, սա հատկապես արդիական է։ Եվ այս առումով կրկին առաջանում է ձեռնարկատերերին չարդարացված քրեական հետապնդումից պաշտպանելու օրենսդրական երաշխիքների հարցը»,- ասել է նախագահը՝ ելույթ ունենալով արբիտրաժային եւ զինվորական դատարանների դատավորների հետ հանդիպման ժամանակ։
Վլադիմիր Պուտինը նաեւ մեկնաբանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանից Ռուսաստանի դուրս գալը։
Նրա խոսքով, ՄԻԵԴ-ի որոշումները վաղուց «քաղաքականացված բնույթ» են կրում, ինչն անընդունելի է դարձել։ Նա վստահություն է հայտնել, որ ռուսական դատարանները կարողանում են հուսալիորեն պաշտպանել քաղաքացիների իրավունքները։
Սեպտեմբերի 18-ին Գերագույն դատարանը բավարարել է տնտեսական հանցագործությունների համար ձերբակալությունները նվազեցնելու նախաձեռնությունը։ Այս միջոցառումները հանրային քննարկման է ներկայացվել արդարադատության նախարարության կողմից։ Բացի այլընտրանքային կանխարգելիչ միջոցներ առաջարկելուց, ինչպիսիք են տնային կալանքը եւ գրավը, գերատեսչությունը խորհուրդ է տվել գործարարներին ձերբակալելու միջնորդությունները համաձայնեցնել դատախազների հետ:
ՌԴ Գերագույն դատարանի տվյալներով՝ 2022 թվականի առաջին եռամսյակում քննչական մեկուսարանում կալանքի տակ պահելու 25 000 դիմումներից բավարարվել է դատախազության պահանջների ավելի քան 90%-ը։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում դատարանները 7,5 անգամ ավելի քիչ են նշանակել տնային կալանք, քան նախնական կալանք, իսկ գրավը խափանման միջոց ընտրվել է ընդամենը 32 անգամ։





























