Եվրամիությունը մտադիր է մեծացնել իր դերը տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործում, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը կամ Մերձդնեստրը:

«Մենք սկսում ենք այդ տարածաշրջանում մեր հանդեպ վստահության ավելացման գործընթացը եւ մեզ վրա ավելի մեծ պատասխանատվություն ենք վերցնելու այդ խնդիրների լուծման համար: Բայց, իհարկե, մեկ օրվա մեջ մենք չենք փոխելու այդ խնդիրների լուծման շրջանակները»,-հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն սեպտեմբերի 17-ին Յալթայի ամենամյա` «Ուկրաինան եւ աշխարհը. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր ապագա» հանդիպման ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Ֆյուլեն նշել է, որ ավելի վաղ ԵՄ-ն համեստորեն է նշել իր դերը նման հակամարտությունների լուծման գործում եւ «թաքնվել է այլ կազմակերպությունների հետեւում»: