Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չորեքշաբթի հայտարարել է, որ ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ կառաջարկի ուկրաինական «հակամարտության մեջ ներգրավված» իրանական տնտեսական օպերատորների դեմ, հայտնում է Reuters-ը։
«Առաջին անգամ մենք նաեւ առաջարկում ենք պատժամիջոցներ կիրառել իրանական կազմակերպությունների, այդ թվում՝ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված կազմակերպությունների դեմ», - Ստրասբուրգում եվրոպացի օրենսդիրներին ասել է Ֆոն դեր Լյայենը։
Ընդհանուր 11 միլիարդ եվրոյի չափով պատժամիջոցների 10-րդ փաթեթն ուղղված է լինելու առեւտրի նոր արգելքներին եւ տեխնոլոգիաների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի, ուղղաթիռների եւ հրթիռների արտահանման վերահսկմանը:
Հիշեցնենք, որ Արեւմուտքը մեղադրում է Իրանին Ռուսաստանին անօդաչուներ փոխանցելու մեջ, որոնք իբր օգտագործվում են Ուկրաինայում ռազմական հակամարտության ժամանակ։ Իրանը հերքում է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները։





























