Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը  (МГИМО) ներդրում էր ռուսական իմպերիալիզմի աշխատանքում։ Դա խորհրդային փափուկ ուժի մի մասն էր, իսկ այդ բուհի շրջանավարտները «պետք է ծառայեին այդ կայսրությանը»,- ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուն Gazeta Polska պարբերականի հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Լեհաստանի ԱԳՆ-ում արդեն երկու ամիս այդ բուհի շրջանավարտները փաստացի չեն աշխատում։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու Լեհաստանի ԱԳՆ-ում МГИМО-ի շրջանավարտներ չեն մնացել, Ռաուն ասել է. «Որովհետեւ մեզ հաջողվել է ավարտել շատ կարեւոր գործընթաց, որը դեկոմունիզացման մի մասն է։ Ամեն բան սկսվեց լյուստրացիայի մասին օրենքներից»։