Կանադայի Թագավորական հեծյալ ոստիկանության (ազգային ոստիկանություն) կոմիսար Բրենդա Լաքին հայտարարել է պաշտոնը թողնելու մասին, տեղեկացրել է CTV հեռուստաալիքը։ Ազգային ոստիկանության ղեկավարի պաշտոնում նրա ծառայության վերջին օրը կդառնա մարտի 17-ը։
Լաքիի հայտարարության համաձայն, որը մեջբերել է հեռուստաալիքը, այդ որոշումը հեշտ չի կայացվել։ «Իմ ժամանակը եկել է»,- ասել է նա։
Լաքին Կանադայի Թագավորական հեծյալ ոստիկանության ղեկավար է դարձել 2018թ. ապրիլին։ Նրա նշանակման որոշումը ստորագրել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նա առաջին կինն է դարձել հեծյալ ոստիկանության կոմիսարի պաշտոնում։





























