Հավայան կղզիներում արթնացել է Կիլաուեա հրաբուխը: Ընդ որում, կղզու հարավային մասում գրանցվել է 4,8 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):
Կիլաուեան մոլորակի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1243 մետր բարձրության վրա։
USGS-ի տվյալներով՝ լավան ժայթքել է փետրվարի 12-ին հրաբխի խառնարանից՝ հրաբխային ակտիվության ուժեղացման պատճառով։
Փորձագետները հայտնաբերել են կոնաձեւ օդափոխման ջրանցք, որը հալված ապարների համար «ջրբաժան» է ստեղծել։ Ընթացիկ ժայթքումը վտանգ չի ներկայացնում մարդկանց համար եւ տեղի է ունեցել այգու փակ տարածքում։
Բայց հրաբխի ակտիվությունը շարունակվում է, մասնագետները հետեւում են դրան։





























