Սլովենիայում պիրոտեխնիկայի Hameks գործարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով մեկ մարդ է մահացել, եւս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել։ Այս մասին փետրվարի 17-ին հայտնել է Nova24TV սլովենական լրատվամիջոցը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Վրհնիկա քաղաքի գործարանում։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ զգացվել է ամբողջ քաղաքում։
Պայթյունից հետո ոստիկանությունը շրջափակել է գործարանի տարածքը, իսկ հրշեջները սկսել են մարել առաջացած հրդեհը։





























