Նիդեռլանդների կառավարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ կփակի Սանկտ Պետերբուրգում իր հյուպատոսությունը եւ կսահմանափակի Հաագայում Ռուսաստանի դեսպանատուն մուտք գործելու թույլտվություն ունեցող ռուս դիվանագետների թիվը, հաղորդում է Reuters-ը:

«Ռուսաստանը շարունակում է Նիդեռլանդներ դիվանագիտության քողի տակ գաղտնի հետախուզական գործակալներ տեղափոխելու փորձերը։ Մենք չենք կարող եւ չպետք է թույլ տանք, որ դա տեղի ունենա»,- ասվում է արտգործնախարար Վոպկե Հուկստրայի հայտարարության մեջ:

Նիդեռլանդների կառավարությունը նաեւ կարգադրել է մինչեւ երեքշաբթի փակել Ամստերդամում ռուսական առեւտրային ներկայացուցչությունը։