ԱՄՆ-ը հավելյալ 100 միլիոն դոլար կտրամադրի Թուրքիայում եւ Սիրիայում երկրաշարժի հետեւանքով տուժածների համար, կիրակի օրը հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը` հայտարարելով նախկինում հաստատված 85 միլիոն դոլարի հավելման մասին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է 50 միլիոն դոլարի օգնություն տրամադրել փախստականների եւ ներգաղթի համար, ինչպես նաեւ 50 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն՝ փետրվարի 6-ին երկու երկրներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժածներին, հայտնել է Պետդեպարտամենտը։