ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է սահմանել արտահանման նոր հսկողություն եւ պատժամիջոցների նոր փաթեթ Ռուսաստանի դեմ՝ ուղղված առանցքային արդյունաբերություններին, գրում է Bloomberg-ը՝ հղում տալով սեփական աղբյուրներին։

Նոր պատժամիջոցները կտարածվեն Ռուսաստանի պաշտպանական եւ էներգետիկ ոլորտների, ֆինանսական հաստատությունների եւ մի քանի անձանց վրա, ասվում է զեկույցում:

Նշվում է, որ ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները կարող են նաեւ դիտարկել պատժամիջոցներից խուսափելը կանխելու հարցը՝ խաթարելու այն աջակցությունը, որը Ռուսաստանը ստանում է երրորդ երկրներից։

ԵՄ-ի նոր պատժամիջոցների առաջարկը ներառում է իրանական այն կազմակերպությունները, որոնք, ենթադրաբար, Ռուսաստանին մատակարարում են անօդաչու թռչող սարքեր եւ այլ ռազմական պարագաներ, տեխնոլոգիա, բաղադրիչներ, ծանր մեքենաներ, էլեկտրոնիկա, ասվում է հոդվածում։

Այս ամսվա սկզբին ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան կիբերհարձակումների, որոնք ուղղված էին յոթ անձանց, այդ թվում՝ վեց ռուսների եւ մեկ ուկրաինացիների նկատմամբ, որից հետո Ռուսաստանը պատասխան քայլեր է ձեռնարկեցլ պատժամիջոցներ կիրառելով ԱՄՆ-ի 77 քաղաքացիների նկատմամբ՝ արգելելով նրանց մուտքը Ռուսաստան: