Երկուշաբթի օրը Սիցիլիա կղզու ափերի մոտ 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացրել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պալերմո քաղաքից 94 կիլոմետր հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է մոտ 648 հազար մարդ։ Օջախը գտնվել է 17 կիլոմետր խորության վրա։
Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան։





























