Մեծ Բրիտանիայի բնակչուհին նշել է իր 100-ամյա հոբելյանը եւ բացահայտել իր երկարակեցության գաղտնիքը։ Այս մասին հայտնում է In Your Area-ն։
Փետրվարի 14-ին Վինի Թիգվելը հերթական ծննդյան օրն է նշել: Հարազատներն ու ընկերները եկել են շնորհավորելու թոշակառուին Բերքշիր նահանգի Նյուբերի քաղաքի տարեցների Winchcombe Place տուն-ինտերնատում։ Կինը երկար տարիներ աշխատել է քաղաքի հայտնի առեւտրի կենտրոններից մեկում։ 1980 թվականին թոշակի անցնելուց հետո Թիգվելը թեյի բար է ղեկավարել Արեւմտյան Բերքշիրի դատարանի շենքում։ Հաստատության աշխատանքից ստացված եկամուտներն ուղղվել են բարեգործությանը։
Հենց թեյն է կինը համարում երկարակեցության համար լավագույն ըմպելիքը։ «Ավելի շատ թեյ եւ ծիծաղ»,- անվանել է հոբելյարը երկար ու երջանիկ կյանքի հիմնական բաղադրիչները:





























