Հյուսիսային Բայկիթ եղջերուն, որը բնակվում է Չելյաբինսկի կենդանաբանական այգում 2021 թվականի նոյեմբերից, կիրակի օրը գցել է իր եղջյուրները, եւ նրա վրա անմիջապես «հարձակվել են» էգեր՝ համատեղ պոզահարմամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Չելյաբինսկի կենդանաբանական այգու մամուլի ծառայությանը։

«Երեկ արուն գցեց իր ոսկրային թագը եւ հույս ուներ, որ էգերը կգնահատեն իր կերպարանափոխությունը... Մակովկային ու Մարգարիտկային դուր չեկավ թյունինգը, եւ նրանք շտապեցին իրենց կարծիքն արտահայտել եղջյուրազուրկ Բայկիթին համատեղ պոզահարելով»,- ասվում է կենդանաբանական այգու հայտարարության մեջ։ Այն բանից հետո, երբ եղջերուն գցում է իր եղջյուրները, դա առաջացնում է «որոշակի անհարմարություն, բայց ոչ ցավ», եւ շատ արագ վերեւում աճառային հյուսվածք է առաջանում, հավելել է կենդանաբանական այգին: Նոր եղջյուրների աճման եւ ոսկրացման շրջանը 3-4 ամիս է տեւում։