Ուելսից դերասանը 55 հազար ֆունտ է շահել՝ վիճակահանությունից վեց շաբաթ անց մեքենան մաքրելու ժամանակ արեւապաշտպան հովանոցի տակ վիճակախաղի տոմս հայտնաբերելով: Նրա պատմությունը պատմել է Daily Mail-ը։
47-ամյա դերասան եւ մնջախաղի արտիստ Դիոն Դեւիսն իմացել է շահումի մասին, երբ որոշել է իր մեքենան ուղարկել մաքրման։
Ավտոլվացման կետի աշխատակիցը խնդրել է Դեւիսին դուրս բերել բոլոր իրերը սրահից, որպեսզի մաքրման ընթացքում նա պատահաբար թանկարժեք ինչ-որ բան դեն չնետի։
Դերասանը, որը նկարահանվել է «Թորչվուդ» ֆանտաստիկ սերիալում, հայտնաբերել է, որ դեկտեմբերի 20-ի EuroMillions վիճակախաղում մեքենայում գտնված տոմսի բոլոր հինգ համարները համընկել են: Տղամարդը շահել է 55 086 ֆունտ սթեռլինգ։
Ճակատագրական շահումից հետո տղամարդը գնացել է տուն եւ այդ մասին հայտնել կնոջը, ապա զանգել ընկերության գրասենյակ՝ հայտնելու, որ տոմսն իր մոտ է։
Դեւիսը պարբերականին պատմել է, որ հաղթելու պահին Միլֆորդ Հեյվենի թատրոնում Խաղացել է «Քնած գեղեցկուհին» մնջախաղում, բայց հիմա պատրաստվում է մասնակցել «Խաղադրույք» պիեսին։
Այժմ դերասանը ընտանիքի հետ պատրաստվում է մեկնել Իտալիա եւ հույս ունի որդուն տանել Սան Դիեգոյի Comic-Con փառատոնին։





























