Մադագասկարում մոլեգնած «Ֆրեդի» արեւադարձային ցիկլոնի զոհերի թիվը հասել է 4-ի, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով կառավարությանը։
Նշվում է, որ ցիկլոնը կղզային պետության միջով շարժվում է դեպի մայրցամաքային Աֆրիկա:
Կառավարության ռիսկերի եւ աղետների ազգային վարչությունը հայտարարել է, որ զոհերի թիվը հասել է չորսի: Փոթորիկը ստիպել է 11 047 մարդու լքել իրենց տները, հեղեղվել է 2276 տուն եւ ավերվել եւս 2267-ը, ասվում է հայտարարության մեջ:
Տարերքը կարող է ազդել ընդհանուր առմամբ ավելի քան 3,3 մլն մարդու վրա Մոզամբիկում, Մադագասկարում եւ Զիմբաբվեում։ Նման գնահատական է տվել Պարենի համաշխարհային ծրագիրը։





























