Եվրամիության երկրները երրորդ անգամ չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ՝ կաուչուկի ներկրման եւ «զեկուցման պարտավորությունների հարցում» տարաձայնությունների պատճառով, հայտնում է Reuters-ը։ Մինչեւ փետրվարի 24-ը նախատեսվում էր սահմանափակող միջոցներ ձեռնարկել։ Այժմ պատժամիջոցների նոր՝ 10-րդ փաթեթի քննարկումները կշարունակվեն փետրվարի 24-ին, հայտնում է РБК-ն։





























