ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Երևան քաղաքի Արշակունյաց 210/1 հասցեում գտնվող «Եռանկյունի առկենտ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ։

Տեսչական մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ նշյալ հասցեում գտնվող շենքերն ու շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի թերություններով ու խախտումներով, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք կարող են ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Հիմք ընդունելով վերոնշյալ խախտումների վտանգավորության աստիճանը՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ամբողջությամբ դադարեցվել է «Եռանկյունի առկենտ» ՍՊԸ գործունեությունը։ Տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրով սահմանվել է հայտնաբերված թերություններն ու խախտումները վերացնելու ժամանակացույց։