Հայաստանի չորս քաղաքացի ձերբակալվել է Մոլդովայում` «Լեուշեն» անցակետի աշխատակիցների կողմից` կեղծ շենգենյան վիզաներով` Ռումինիայի սահմանը հատելու փորձի ժամանակ, հաղորդում է «Նովոստի-Մոլդովան»` վկայակոչելով Մոլդովայի սահմանային ծառայության մամուլի ծառայութունը:

Օտարեկրացիները խոստովանել են, որ իրենց ուղեւորության ելակետը պետք է լիներ Ֆրանսիան, որտեղ անլեգալ ներգաղթյալները պատրաստվում էին աշխատանք գտնել: Վիզան նրանք գնել են Մոսկվայում մի մարդուց, ում անունը չգիտեն` յուրաքանչյուրի համար վճարելով 2000 եվրո: Մոլդովա նրանք անցել են Մերձդնեստրի վրայով: