Շաբաթ առավոտյան Կորսակովի նավահանգստում (Սախալինի հարավ) «Ֆեսկո Թաթարստան» նավի վրա մեթանի արտահոսք է տեղի ունեցել, անձնակազմը տարհանվել է, ոչ ոք չի տուժել, հաղորդում է Սախալինի մարզի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, հաղորդում է «Интерфакс»-ը։
«Փետրվարի 25-ի առավոտյան արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթափոխում տեղեկություն է ստացվել այն մասին, որ Կորսակով քաղաքի «Ֆեսկո Թաթարստան» նավում հայտնաբերվել է մեթանի արտահոսք՝ 20 տոննա ծավալով հեղուկացված գազերի տեղափոխման համար նախատեսված տարողունակության պայթեցման փականից»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նավից տարհանվել է 17 հոգանոց անձնակազմը։ Մամուլի ծառայության տվյալներով՝ կոնտեյները գտնվել է նավի վերին տախտակամածին եւ շրջապատված է եղել դատարկ տարաներով։





























