Մերիլենդի բնակչուհին վիճակախաղի տոմսով 50 000 դոլար է շահել, երբ պատահաբար սխալ տոմս է գնել ավտոմատից, հայտնում է UPI-ն։

Սոլսբերիի 43-ամյա բնակչուհին Մերիլենդի վիճակախաղի գրասենյակի ներկայացուցիչներին պատմել է, որ ինքը Սոլսբերիի Royal Farms-ում օգտվել է վիճակախաղի ինքնասպասարկման ավտոմատից, երբ փորձել է գնել 2 դոլար արժողությամբ տոմս եւ պատահաբար ձեռք է բերել մեկ այլ տոմս:

«Ես ինքս ինձ ասացի՝ ես պարզապես վատնեցի 20 դոլարը»,- հիշում է նա:

Ամերիկուհու խոսքով՝ հիասթափությունը վերածվել է ուրախության, երբ պարզել է, որ տոմսի շնորհիվ 50 000 դոլար է շահել։

Նա ասել է, որ դեռ շոկի մեջ է եղել, երբ հինգշաբթի այցելել է վիճակախաղի շտաբ, որպեսզի ստանա իր մրցանակը՝ հավելելով, որ դեռեւս մրցանակն օգտագործելու պլաններ չունի։