Հնագույն չինական դամբարանում հայտնաբերվել են ավելի քան 1,3 հազար տարեկան տասնյակ գունավոր կերամիկական իրեր, հաղորդում է Xinhua-ն։
Գտածոն արվել է Ցզինան քաղաքի շրջաններից մեկում պեղումների ժամանակ, որը գտնվում է Շանդուն արեւելյան նահանգում։ 2021 թվականից այդ վայրում հայտնաբերվել է ավելի քան 240 դամբարան, որոնք թվագրվում են ուշ նեոլիթից մինչեւ Ցին դինաստիա (1644-1911) ժամանակաշրջան։
Նոր հայտնաբերված դամբարանում տեղադրված արձանագրությունը ցույց է տալիս, որ այն կառուցվել է Տան դինաստիայի Կայյուան դարաշրջանի երրորդ տարում: Գրիգորյան օրացույցի համաձայն՝ Կայյուանի դարաշրջանը, որը համարվում էր չինական պատմության ոսկե դար, համապատասխանում է մ.թ. 713-741 թվականներին։ 10 մետրանոց թաղման խցիկը կառուցված է աղյուսից եւ ունի դանակի բռնակի ձեւ։ Հայտնաբերված ավելի քան 50 կերամիկական իրերի մեջ կան ձիավորների, ուղտերի արձանիկներ, ինչպես նաեւ առասպելական կենդանիներ եւ մարդկանց արձանիկներ:
Ինչպես պարզաբանել է Հե Լին՝ Ցզինան քաղաքի հնագիտության ինստիտուտի պեղումների մասնակիցներից մեկը, Տան դինաստիայի եռագույն խեցեղենը Շանդուն նահանգում դեռ նման քանակությամբ չեն գտել:




























