Տոդո քաղաքի Սայտամա շրջանում անծանոթ տղամարդը դանակով ներխուժել է ուսումնական հաստատություն եւ վիրավորել ուսուցիչներից մեկին, տեղեկացրել է NHK-ն։
Երեխաներին հասցրել են տարհանել դպրոցից, տուժած ուսուցիչը, որը 60 տարեկան է, գիտակցությունը չի կորցրել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Նախնական տեղեկատվությամբ՝ ուսուցիչներից մեկը կարողացել է բռնել հարձակվողին։
Նրա արարքի դրդապատճառներն այժմ փորձում են պարզել քննիչները։ Ականատեսների վկայությամբ՝ դպրոցի շենքը մինչեւ այժմ շրջապաված է ոստիկանական մեքենաներով։





























