Ճապոնիայի արեւմուտքում՝ Օսակա քաղաքում ավտոմեքենան մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ, ինչի հետեւանքով մոտ 70 տարեկան երկու կին մահացել է, հաղորդում է Kyodo-ն։

Վերջինիս հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանները։ Նրանք սկսել են հետաքննությունը՝ կատարվածի հանգամանքները պարզելու համար։