Անցյալ տարի Ճապոնիայում երեխաների շրջանում ինքնասպանությունների թիվն աճել է նախորդ տարվա համեմատ եւ հասել ռեկորդային մակարդակի, հայտնում է NHK-ը՝ վկայակոչելով առողջապահության նախարարության նախնական տվյալները։

2022 թվականին ինքնասպանություն է գործել 512 դպրոցահասակ երեխա, ինչը 39-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշներից։

Ամենից մեծ աճը նկատվում է ավագ դասարանների երեխաների մոտ՝ 352 մարդ, ինչը 38-ով ավելի է, քան նախորդ տարի։  

Նախորդ տարի ինքնակամ կյանքից հեռացել է միջին դասարանների 143 եւ  կրտսեր դասարանների 17 աշակերտ։

Ճապոնիայում երեխաների օգնության ծառայությունը գործում է 24 ժամ։